Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մեկնաբանելով ԱՄՆ-ի Իրանին հասցրած հարվածների մասին լուրը, Թեհրանին կոչ է արել «հուսալի դիվանագիտական լուծում գտնել»։
«Իրանը երբեք չպետք է միջուկային ռումբ ձեռք բերի։ Այն պայմաններում, երբ Մերձավոր Արևելքում լարվածությունը հասել է նոր գագաթնակետի, կայունությունը պետք է առաջնահերթություն դառնա։ Եվ միջազգային իրավունքի պահպանումը վճռորոշ նշանակություն ունի։
Այժմ Իրանի համար եկել է հուսալի դիվանագիտական լուծում գտնելու ժամանակը։
Բանակցությունների սեղանը միակ վայրն է, որտեղ կարելի է վերջ դնել այս ճգնաժամին»,- գրել է նա X սոցցանցում։