Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն իր Telegram-ալիքում գնահատել է Իրանի տարածքին հասցված ամերիկյան գիշերային հարվածների հետևանքները՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը եկել էր որպես խաղաղարար նախագահ, իր երկրի համար նոր պատերազմ է սկսել։
Միջուկային ցիկլի կրիտիկական ենթակառուցվածքը, ըստ ամենայնի, չի տուժել կամ տուժել է աննշան։ Միջուկային նյութերի հարստացումը, իսկ այժմ կարելի է ուղիղ ասել՝ և միջուկային զենքի ապագա արտադրությունը, կշարունակվի։ Մի շարք երկրներ պատրաստ են Իրանին ուղղակիորեն մատակարարել իրենց միջուկային զինամթերքը։ Իսրայելը հարվածի տակ է, պայթյուններ են որոտում, մարդիկ խուճապի մեջ են։ ԱՄՆ-ն ներքաշված է նոր հակամարտության մեջ՝ ցամաքային գործողության հեռանկարով։ Իրանի քաղաքական ռեժիմը պահպանվել է, ընդ որում, մեծ հավանականությամբ այն ավելի է ուժեղացել։ Ժողովուրդը համախմբվում է հոգևոր ղեկավարության շուրջ, ընդ որում՝ նույնիսկ այն մասը, որը նրան չէր համակրում։ Թրամփը, որը եկել էր որպես խաղաղարար նախագահ, ԱՄՆ-ի համար նոր պատերազմ է սկսել։ Աշխարհի երկրների բացարձակ մեծամասնությունը դեմ է Իսրայելի և ԱՄՆ-ի գործողություններին։





























