Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքը ներկա պահին փակ է, հայտնել է Flightradar24-ը։
«Թռիչքների ուղիների և օդային հաղորդակցության կառավարման աուդիոձայնագրությունների հիման վրա՝ Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքը ներկայում փակ է», -ասված է ծառայության X սոցիալական ցանցի էջում հրապարակված հայտարարության մեջ։
Սաուդյան Արաբիան և Կատարը ևս փակել են իրենց օդային տարածքները։





























