Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին Ռուսաստանի Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունը (Росавиация) թարմացված հանձնարարականներ է հրապարակել ռուսական ավիափոխադրողների համար՝ ուղղված թռիչքների անվտանգության ապահովմանը։

«Росавиация-ն հրապարակել է թարմացված հրահանգներ (NOTAM), ըստ որոնց, ռուսական ավիաընկերություններին հանձնարարվում է ձեռնպահ մնալ դեպի Իսրայելի և Իրանի օդանավակայաններ չվերթներ իրականացնելուց, ինչպես նաև չօգտագործել Իսրայելի, Հորդանանի, Իրաքի, Իրանի և Կատարի օդային տարածքը», -ասված է գործակալության հայտարարության մեջ։

Սահմանափակումներն ուժի մեջ կլինեն մինչև հետագա ծանուցում, մոտավորապես մինչև 2025 թվականի հունիսի 26-ը, Մոսկվայի ժամանակով 02:59-ը։