Կատարում տեղակայված ամերիկյան բազայի վրա առնվազն վեց իրանական հրթիռ է արձակվել, հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական ​​հեռարձակող IRIB-ը:  

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թեհրանը գործողություն է սկսել Կատարում և Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների դեմ, որը ստացել է «Բարի լուր հաղթանակի մասին» անվանումը։

Կատարի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության ուժերը հաջողությամբ հետ են մղել իրանական հրթիռային հարձակումը, զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։