BP-ն, Eni-ն և Total Energies-ը սկսել են արտասահմանցի աշխատողներին հեռացնել Իրաքի նավթահանքերից, որտեղ նրանք աշխատում էին մինչ այդ։ Ըստ Reuters-ի՝ Այս հայտնել է Basra Oil Company պետական նավթային ընկերությունը։
Անձնակազմի տարհանումը տեղի է ունեցել Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ԱՄՆ ավիահարվածներից և Իսրայելի ու Իրաքին սահմանակից Իրանի միջև շարունակվող բախումների ֆոնին։
Ամերիկյան նավթահանքերի ծառայություններ մատուցող Baker Hughes ընկերությունը ևս հաստատել է, որ ժամանակավոր նախազգուշական միջոցներ է ձեռնարկում և իր աշխատակիցների մի մասին դուրս է բերում Իրաքից։ Ընկերությունը մանրամասներ չի բացահայտել։
«Basra Oil Company ընկերության հանքավայրերում գործող ընկերությունները ժամանակավորապես տարհանել են իրենց արտասահմանցի աշխատակիցների մի մասին, դրանց թվում՝ Ռումայիլա հանքավայրը շահագործող BP-ին», -ասված է Basra Oil նավթային ընկերության հայտարարության մեջ։ Ընդգծվում է, որ դա չի ազդի արտադրության մակարդակի վրա։
BP-ն դեռևս չի մեկնաբանել իրավիճակը։





























