Մոսկվայում նոյեմբերի 18-ին ավարտվել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցող հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 21 միավորով զբաղեցրել է ընդամենը 12-րդ հորիզոնականը:
42 պարտիաներում հայ շախմատիստը տարել է 14 հաղթանակ եւ նույնքան էլ պարտություն է կրել իր մրցակիցներից:
Միայն նոյեմբերի 18-ին կայացած մրցախաղերում Արոնյանը 4 հաղթանակ է տարել, 5 խաղ ավարտել ոչ-ոքի եւ եւս 5 խաղում պարտություն կրել: Ի դեպ, մրցաշարի ընթացքում Արոնյանը մեկ անգամ հաղթել է ադրբեջանցի Վուղար Հաշիմովին, երկու անգամ մեկ այլ ադրբեջանցու՝ Շահրիյար Մամեդյարովին: Մրցաշարի հաղթող է դարձել նորվեգացի Մագնուս Կառլսենը՝ 31 միավորով:
Իսկ մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.
1. Մագնուս Կառլսեն 31
2. Վիշվանաթան Անանդ 28
3. Սերգեյ Կարյակին 25
4. Վլադիմիր Կրամնիկ 24.5
5. Ալեքսանդր Գրիշչուկ 23,5
6. Ռուսլան Պոնոմարյով 23,5
7. Պյոտր Սվիդլեր 23,5
8. Պետեր Լեկո 22
9. Շահրիյար Մամեդյարով 22
10. Ալեքսանդր Մորոզեւիչ 21,5
11. Վուղար Հաշիմով 21,5
12. Լեւոն Արոնյան 21



























