ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկման է դրել օրինագիծ, որը նախատեսում է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը ճանաչել որպես ահաբեկչական։ Այս մասին հայտնել է սենատոր Թեդ Կրուզի մամուլի ծառայությունը։
Ըստ սենատոր Թեդ Կրուզի մամուլի ծառայության՝ համապատասխան օրինագիծը ներկայացվել է Սենատում։ Փաստաթուղթը նախատեսում է նոր ռազմավարություն, ըստ որի ԱՄՆ տարածքում «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը պաշտոնապես ահաբեկչական է ճանաչվելու։ Սենատորը նշել է, որ այդ կազմակերպությունը սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ազգային անվտանգության համար և ընդգծել է, որ Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի բազմաթիվ երկրներ արդեն իսկ ճանաչել են այն որպես ահաբեկչական կազմակերպություն։ Մամուլի ծառայությունը նաև հիշեցրել է, որ նմանատիպ օրինագիծ ներկայացվել է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։





























