Սենատի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մերժումը չի կարող կանխորոշել հունվարի 23-ի քվերակության արդյունքը, հայտարարել են սենատորներ Ֆիլիպ Կալտենբախն ու Լյուկ Կարվունան, ովքեր Սոցիալիստական կուսակցության անունից հանդես են գալիս հօգուտ օրինագծի ընդունման, գորւմ է «Nouvelles d`Arménie»-ին` վկայակոչելով France-Presse գործակալությանը:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը պատժող օրինագիծը երկուշաբթի ընդունվի, որպեսզի ժխտողականներն այլեւս չկարողանան գործունեություն ծավալել Ֆրանսիայում»,-մամուլի ասուլիսում ասել է Օ դը Սենի ներկայացուցիչ Ֆիլիպ Կալտենբախը:Սենտորներն ընդգծել են, որ Սենատի հանձնաժողովի կողմից օրինագծի մերժումը «երկուշաբթի կայանալիք քվեարկության առումով ոչինչ չի կանխորոշում»:Հիշեցնենք, որ Միություն հանուն ժողովրդական շարժման պատգամավոր Վալերի Բուայեի հեղինակած օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունվել էր դեկտեմբերի 22-ին, իսկ հունվարի 23-ին կքննարկվի Սենատում:
Օրինագծով ժխտումը պատժվում է 1 տարվա ազատազրկմամբ կամ 45 հազ. եվրո տուգանքով:Երկու սենտորներն էլ նշել են, որ ցանկանում են Ազգային ժողովի քվերակությանը «համապատասխան քվերակություն» ունենալ:




























