Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստին 2009թ. բարձրագույն խմբի արդյունքներով ի հայտ բերելու քվեարկության սկզբի մասին:

Քվեարկելու իրավունք ունեն՝ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները, 2009թ. Հայաստանի բարձրագույն խմբի մասնակից ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, թիմերի ավագները, մրցավարներն ու տեսուչները, լրագրողներ:

Հարկ է նշել, որ այս տարի քվեարկության համակարգում որոշ փոփոխություններ են եղել՝ քվեարկելու իրավունք են ստացել գործկոմի անդամները:

Քվեարկողներին ներկայացվել է 10 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակ, որից էլ ընտրելու են լավագույնին:

1. Արտյոմ Ադամյան (Ուլիս)

2. Արտակ Գրիգորյան (Արարատ)

3. Արտակ Դաշյան (Բանանց)

4. Էդնեյլ դե Օլիվեյրա (Միկա)

5. Սարգիս Հովսեփյան (Փյունիկ)

6. Դավիթ Մանոյան (Փյունիկ)

7. Հենրիկ Մխիթարյան («Մետալուրգ»)

8. Հրայր Մկոյան (Ուլիս)

9. Ուլիսես Մոնտենեգրո (Միկա)

10. Արթուր Քոչարյան (Ուլիս)

Քվեարկությունը կայանալու է նոյեմբերի 30-ին: