Ուկրաինայում ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորությունները պահպանում է գործող նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Սակայն Գերագույն ռադայի ընտրությունները կարող են անսպասելի արդյունք ցույց տալ, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի հարցման տվյալներին, որն անցկացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Վերլուծության և սոցհարցումների կենտրոնի պատվերով։
Վլադիմիր Զելենսկի - 31% Վալերի Զալուժնի - 25% Պետրո Պորոշենկո - 6% Կիրիլ Բուդանով - 5%
«Զալուժնիի կուսակցություն» - 22% «Զելենսկու դաշինք» - 14% «Ազովի կուսակցություն» - 8% «Եվրոպական համերաշխություն» - 8%





























