Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցցանցում հայտնել է ղազախ գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ իր զրույցի մասին, որի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։

«Մենք քննարկել ենք մեր ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցը, հատկապես տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում՝ ի շարունակություն 2023 թվականի նոյեմբերին Ղազախստան կատարած իմ այցի և նախագահ Տոկաևի՝ անցյալ տարվա նոյեմբերին Ֆրանսիա կատարած պետական այցի»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։

Նա հավելել է, որ Տոկաևի հետ քննարկել է նաև պատերազմն Ուկրաինայում։