Կանադան Ուկրաինային 1 մլրդ դոլարի զենք կտրամադրի։ Փաթեթը կներառի անօդաչու թռչող սարքերի, արկերի և զրահատեխնիկայի փոխանցում, Կիևում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, հայտնում է РБК-Украина-ն։

«Հունիսին G7-ի գագաթնաժողովում Կանադան խոստացել էր լրացուցիչ 2 մլրդ դոլարի ռազմական օգնություն։ Այսօր ես հպարտությամբ հայտարարում եմ, որ այդ գումարից ավելի քան 1 մլրդ-ը կուղղվի ձեր սպառազինության զինանոցի ուժեղացմանը՝ անօդաչու թռչող սարքերի, զինամթերքի և զրահատեխնիկայի մատակարարման միջոցով, որոնք կհասնեն արդեն հաջորդ ամիս», - ասել է նա։

Կանադայի վարչապետը նաև հայտնել է, որ իր երկիրը տասնյակ միլիոններ կտրամադրի անհետաձգելի օգնության, ռմբապաստարանների ստեղծման, ինչպես նաև կիբերհարձակումներին հակազդելու համար։

«Որպես ուկրաինացի երեխաների վերադարձի միջազգային կոալիցիայի համանախագահ՝ Կանադան կուժեղացնի համագործակցությունը Ուկրաինայի, եվրոպացի գործընկերների և ԱՄՆ-ի հետ՝ երեխաների անհապաղ և անվերապահ վերադարձն ապահովելու համար», - ավելացրել է Քարնին։