Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ճանաչում է որպես «ռեժիմի դե ֆակտո ղեկավար» և պատրաստ է հանդիպել նրա հետ այդ կարգավիճակով, սակայն, ըստ սահմանադրության, նա լեգիտիմ չէ։

Օգոստոսի 15-ին Ալյասկայում ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը չի քննարկվել, հայտարարել է Սերգեյ Լավրովը։ Այս թեման բարձրացվել է ավելի ուշ, նշել է նա, «կարելի է ասել՝ հանպատրաստից»։

Ավելի ուշ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում «հստակ հայտարարել է», որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել ուկրաինական կողմի հետ ուղիղ բանակցությունները, որոնք սկսվել են Ստամբուլում։ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները, վերապատմում է նախարարը նախագահի խոսքերը, «հանդիպել են և կհանդիպեն» Ստամբուլում, հաղորդում է «Коммерсантъ»-ը։