Վաշինգտոնում եվրոպացի առաջնորդների, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման առաջընթացը 2% է գնահատել, հայտնում է «Немецкая волна»-ն։ 

Նման գնահատականով Մերցը հանդես է եկել օգոստոսի 23-ին՝ շաբաթ օրը, Օսնաբրյուկում, Քրիստոնեա-դեմոկրատական միության՝ Ներքին Սաքսոնիա դաշնային երկրամասի բաժանմունքի համագումարում։

«Այո, մենք առաջին քայլերն արել ենք։ Բայց ես պատկերավոր կասեմ. մենք գտնվում ենք տասը կիլոմետր տարածության վրա և անցել ենք, հավանաբար, առաջին երկու հարյուր մետրը, ոչ ավելին։ Բայց ամեն դեպքում, մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ», - ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին։ 

Միևնույն ժամանակ, ըստ նրա, «վերջին երեք շաբաթվա ընթացքում ավելի մեծ դիվանագիտական ջանքեր»,  Գերմանիայի և ԵՄ իշխանությունները դեռ չէին ձեռնարկել։

«Թող այսօր ոչ ոք այլևս չասի, որ մենք քննարկում ենք միայն զենքի մատակարարումները», - նշել է Գերմանիայի կանցլերը։

Հաշվի առնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները՝ «յուրաքանչյուրի համար պարզ պետք է լինի, թե որքան բարդ կլինի առաջիկա շաբաթների կամ նույնիսկ ամիսների ընթացքում կարգավորման խնդիրը», - հավելել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

Նա կոչ է արել չհրաժարվել այդ նպատակից և շարունակել ձգտել Ուկրաինայում խաղաղության։

Մերցը հիշեցրել է, որ պատերազմը տեղի է ունենում «մեր եվրոպական մայրցամաքում», իսկ Ուկրաինան Եվրոպայի երկրորդ ամենամեծ երկիրն է Ռուսաստանից հետո։

«Եվ ես գիտակցաբար Ռուսաստանը դասում եմ եվրոպական երկրների շարքին։ Ռուսաստանը խորապես եվրոպական երկիր է։ Մշակութային, գրական, երաժշտական առումով։ Ամբողջ երկիրը ներծծված է եվրոպական մշակույթով», - ասել է Գերմանիայի կանցլերը։

Ըստ Մերցի, «անցել են այն ժամանակները», որոնք սկսվել են ԳԴՀ-ի փլուզումից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ «ամբողջ աշխարհում տիրում էին կանոններն ու միջազգային իրավունքը»։

«Այդ ժամանակը մնացել է անցյալում։ Հիմա ուրիշ քամիներ են փչում», - ամփոփել է Մերցը։