«Դուք մարդկանց լույս եք բերում»: Այս խոսքերով Արմավիրի թեմի Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանն օծեց արևային էներգահամակարգերի տեղադրմամբ զբաղվող SOLAR CENTRE ընկերության նորաբաց գրասենյակը Ավշար գյուղում։

Օգոստոսի 23-ին, ընկերությունը նոր մասնաճյուղ բացեց Արարատի մարզում՝ Վայոց ձորի մարզի հետ սահմանին՝ այս երկու արևառատ տարածաշրջաններում ավելի արդյունավետ գործունեություն ծավալելու նպատակով (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)։

photo_2025-08-24 17.44.17.jpeg (37 KB)

SOLAR CENTRE-ը բացի Երևանի գլխամասային գրասենյակից արդեն իսկ ունի ևս երկու մասնաճյուղ Էջմիածնում և Հրազդանում։ Ընկերության գլխավոր տնօրեն և հիմնադիր Ալիկ Ֆահրադյանի խոսքով՝ ընդլայնման կարիք կար և ընկերությունում վերլուծել են հնարավոր ուղղությունները՝ հաշվի առնելով Հայաստանի արևային շրջաններն ու մրցակիցներին։

«Մեզ ավելի հետաքրքիր է, երբ տարածաշրջանում լինում են մրցակից ընկերություններ, քանի որ այդպես երևում են և՛ բիզնեսի մակարդակը, և՛ բիզնես հմտությունները, և՛ ժողովրդականությունը, և՛ պետությանն օգտակարությունը», – ասաց նա։

photo_2025-08-24 17.44.15.jpeg (48 KB)

Նոր մասնաճյուղում կա ընդունարան, ցուցասրահ, որտեղ կարելի է ծանոթանալ արտադրանքին և արևային ֆոտովոլտային վահանակների, ինվերտորների ու ջրատաքացուցիչների տեղադրման և սպասարկման առաջարկներին, ինչպես նաև զանգերի կենտրոն՝ հեռախոսով պատվերներ ընդունելու համար։

SOLAR CENTRE–ը տրամադրում է է արևային ֆոտովոլտային վահանակներ 25 տարի և փոխակերպիչներ 10 տարի երաշխիքներով: Ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է 12 տարի անվճար սպասարկում։ Ընկերության մասնագետներն ապահովում են անգամ ամենաբարդ ինժեներական խնդիրների լուծում։

SOLAR CENTRE–ը ստեղծվել է 2019 թվականին ընդամենը 3000 դոլար ներդրումով, որն Ալիկ Ֆահրադյանը պարտքով ներգրավել էր Չինաստանից մի քանի փոխակերպիչ ներկրելու համար։ Այսօր SOLAR CENTRE-ը ոլորտի երեք առաջատարներից է և Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 580–րդ տեղը։ 

Ընկերությունը համագործակցում է Չինաստանի լավագույն արտադրողների հետ՝ երաշխավորելով իր գնորդների համար բարձր որակ և արդյունավետություն։ Սկզբնական փուլում, ըստ գլխավոր տնօրենի, այդ ընկերությունները Հայաստանը չէին ճանաչում որպես արևային էներգիա սպառող երկիր և չէին ձգտում ապրանք մատակարարել։ Բայց վերջին տարիներին պատկերը փոխվել է։

photo_2025-08-24 17.44.14.jpeg (31 KB)

«Շատ ժամանակ Հայաստանը փոքր շուկա դիտելով, չէին էլ համագործակցում մեզ հետ, սակայն այժմ հասել ենք նրան, որ նրանք ավելին իմացան Հայաստանի մասին՝ որպես արևաշատ երկիր, որտեղ նման պանելների մեծ պահանջարկ կա։ Հայաստանի պայմանները շատ հարմարավետ են արևային կայանների համար բոլոր առումներով՝ և՛ շատ շոգ չէ, և՛ արևը շատ է, իսկ արևային կայանները սիրում են արև և զովություն», – ասաց նա։ 

SOLAR CENTRE-ի ծառայություններից արդեն օգտվել են շուրջ 8000 ընտանիք և ընկերություն։ Ընկերության ամենախոշոր նախագծերից են  Երևանի քաղաքապետարանի ու Պաշտպանության նախարարության շենքեերի արևային կայանները։ Արարատի մարզում նույնպես իրականացվել են խոշոր նախագծեր. արևային էներգիայով են ապահովվել ծաղիկների աճեցման ջերմոցներ և ձկնաբուծական տնտեսություններ։