Սյունիքի մարզի Կապան քաղաքում մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: 

Բացման խոսքով հանդես է եկել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով այս տարվա՝ հերթական, բայց ՀՀ և տարածաշրջանի համար նոր իրադրության՝ հաստատված խաղաղության պայմաններում անցկացվող աշխատաժողովի առանձնահատկությունը։ 

Հանդիպմանն ուղերձով հանդես է եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ 
Ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում հետ կայացել է հանգամանալից քննարկում։ Վարչապետը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին։
Աշխատաժողովին ներկա են եղել նաև կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԱԺ պատգամավորներ։