Ուկրաինան և Կանադան պաշտոնապես մեկնարկել են անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագրի իրականացման գործողությունների ծրագիրը։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցության մի շարք ուղղություններ, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքին։

Այսօրվա հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ստորագրել են անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագրի իրականացման գործողությունների ծրագիրը։

Ծրագիրը սահմանում է երկկողմ համագործակցության հիմնական ուղղություններն ու իրականացման մեխանիզմները։

Այն ընդգրկում է ռազմական պատրաստվածություն, պաշտպանական կարողությունների զարգացում, հետախուզական տեղեկատվության փոխանակում, կիբերանվտանգություն, ահաբեկչության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքար։
Ուկրաինան և Կանադան անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են կնքել անցած տարվա փետրվարի 24-ին։ Այդ պահին Կանադան առաջին երկիրն էր Եվրոպայից դուրս, որը հավաստել էր իր անվտանգության պարտավորությունները Ուկրաինայի նկատմամբ։