Ֆրանսիայում հնագետները հայտնաբերել են գերեզման, որտեղ 6300 տարի առաջ թաղված են եղել դաժանորեն խոշտանգված բանտարկյալներ, հաղորդում է Live Science-ը։
Ըստ Վալյադոլիդի համալսարանի դոկտոր և հետազոտության մասնակից Թերեզա Ֆերնանդես-Կրեսպոյի՝ թաղման վայրում հայտնաբերվել են զավթիչներ, որոնք մ.թ.ա. 4300-ից 4150 թվականներին հարձակվել են բնակավայրի վրա, բայց պարտվել են։ Հաղթանակի տոնակատարության ժամանակ նրանց տանջել են. կոտրել են ոտքերը՝ փախչելու հնարավորությունից խուսափելու համար, կտրել են ձեռքերը՝ որպես հաղթական ավար և կախաղան են հանել գյուղացիների աչքի առաջ։
Պարտվածների մարմիններնը այնուհետև նետել են նույն փոսը, որը հայտնաբերել են հնագետները։ «Այս գործողությունը բռնության հանրային թատրոն է եղել, որի նպատակն էր գերի ընկած թշնամիներին ամբողջ համայնքի աչքի առաջ մարդկային կերպարանքից զրկելը», - ասել է Ֆերնանդես-Կրեսպոն։ Բնակավայրի պաշտպանները թաղվել են մոտակայքում՝ առանձին։



























