Հունիսի վերջին սկսված մուսսոնային անձրևների սեզոնի սկզբից ի վեր Պակիստանում 788 մարդ է մահացել, հաղորդում է The Guardian-ը։

Տեղատարափ անձրևները հանգեցրել են ջրհեղեղների, որոնք ոչնչացրել են ճանապարհներ, գյուղեր, անասուններ և գյուղատնտեսական հողատարածքներ՝ ամբողջ երկրում հանգեցնելով հազարավոր մարդկանց տեղահանման։ Զոհվածների թվում կա 200 երեխա, 117 կին և 471 տղամարդ։ Փենջաբ նահանգում տարհանվել է 19 000 մարդ։

Ինչպես հայտնում է Hindustan Times-ը, հունիսի 20-ից ի վեր Հնդկաստանում մուսսոնների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 303-ի։ Դրանցից 155-ը կապված են եղել սողանքների, ջրհեղեղների և եղանակային այլ միջադեպերի հետևանքով առաջացած անձրևների հետ, մինչդեռ 148 մահացու դեպք էլ գրանցվել թ մուսսոնային անձրևների սեզոնի ընթացքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով

։