Սվերդլովսկի մարզի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին, որը գտնվում է Եկատերինբուրգի թիվ 1 նախնական կալանքի մեկուսարանում, խնդրում է իր հետ խցակից ունենալ։ Այս մասին URA.RU-ին հայտնել է կալանավորին այցելած տարածաշրջանային հասարակական մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Վլադիմիր Պոպովը։
Շիխլինսկին ձերբակալվել է օգոստոսի սկզբին Մոսկվայում, որտեղ, ոչ պաշտոնական տեղեկություններով, իբր թաքնվել է Ադրբեջանի դեսպանատանը։ Նախնական տվյալներով՝ նա մեղադրվում է սպանության փորձի մեջ։ Դրանից առաջ Եկատերինբուրգում ձերբակալվել էր ինը ադրբեջանցի։ Քննիչների վարկածով՝ նրանք էթնիկ հանցավոր խմբի անդամներ են և առնչություն ունեն 2000-ականներին կատարված սպանությունների և սպանության փորձի հետ։




























