Թրամփի վարչակազմի պաշտոնյաները նախատեսում են այս շաբաթ առևտրային բանակցությունների ժամանակ հանդիպել չինացի բարձրաստիճան ներկայացուցչի հետ, սակայն քչերն են սպասում, որ դա երկրների միջև առևտրային դիմակայության հարցում ճեղքման կհանգեցնի։
Բանակցող Լի Չենգանգը, ինչպես սպասվում է, Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում կհանդիպի վարչակազմի՝ տեղակալների մակարդակով ներկայացուցիչների հետ, CNN-ին հայտնել է ԱՄՆ կառավարության մի պաշտոնյա։
Սակայն հանդիպումը պաշտոնական բանակցային նիստ չէ, և վարչակազմի պաշտոնյաները կասկածանքով են վերաբերվում ակնկալիքներին, թե հանդիպմանը հարցեր կլուծվեն։
Խնդրին ծանոթ անձը նշել է, որ ԱՄՆ պաշտոնատա անձինք չեն հրավիրել Չենգանգին, և նա ինքն է հանդիպում առաջարկել։
Ըստ CNN-ի՝ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Սե Ֆենգն ավելի վաղ սոյայի արդյունաբերությանը նվիրված միջոցառման ժամանակ քննադատել էր Թրամփի առևտրային քաղաքականությունը՝ «չին-ամերիկյան գյուղատնտեսական համագործակցության վրա ստվեր գցելու» համար։
Հայտարարությունները սրել են լարվածությունն առևտրային վեճի կենտրոնում գտնվող գյուղատնտեսական հարցերի շուրջ՝ ավելի բարդացնելով երկու կողմերի ջանքերը՝ մշտական լուծում գտնելու համար։
Այս տարվա սկզբին Թրամփն առևտրային պատերազմ սկսեց Չինաստանի դեմ՝ սպառնալով բարձրացնել չինական ներմուծման մաքսատուրքերը մինչև 145%-ով, նախքան համաձայնվելը հրաժարվել մաքսատուրքերի մեծ մասից, մինչ երկու կողմերը բանակցություններ են վարում: Այդ ժամանակվանից ի վեր ԱՄՆ-ը և Չինաստանն անցկացրել են երեք պաշտոնական բանակցային նիստ, և այս ամսվա սկզբին Թրամփը համաձայնվել է երկարաձգել առևտրային զինադադարը մինչև նոյեմբեր, որպեսզի նրանց ավելի շատ ժամանակ տա՝ համաձայնության գալու համար: Այդուահանդերձ, հիմնական վիճելի կետերը մնում են. Թրամփը պահանջել է, որ Չինաստանը զգալիորեն ավելի շատ ամերիկյան սոյա գնի, իսկ նախօրեին սպառնացել է կտրուկ բարձրացնել մաքսատուրքերը, եթե երկիրը դարձյալ որոշի սահմանափակել հազվագյուտ մետաղների արտահանումը, հաղորդում է CNN-ը:





























