Թուրքիայում Բոսֆորով լողալուց հետո անհետացած ռուս Նիկոլայ Սվեչնիկովի կինը մեկնել է Ռուսաստան։ Այս մասին TASS-ին հայտնել է նրա ազգականուհի Ալյոնա Կարամանը։
TASS-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք լողորդի կինը մեկնել է Ռուսաստան՝ գործակալության զրուցակիցը պատասխանել է «Այո»
Բոսֆորում օգոստոսի 24-ին կայացել է լայնամասշտաբ միջազգային լողի մրցույթ, որին մասնակցել է նաև 29-ամյա Սվեչնիկովը։ Մրցույթին մասնակցել է 81 երկրից շուրջ 3 հազար լողորդ։ Սակայն նա չի հայտնվել եզրագծում։ Փրկարարները շարունակում են Սվեչնիկովի որոնումները։




























