Ռուսաստանում Վլադիմիր քաղաքապետ Դմիտրի Նաումովը կասկածվում է առանձնապես խոշոր չափի խարդախության մեջ, նա ձերբակալվել է: Այս մասին TASS-ին հայտնել են իրավապահ մարմինները։ 

«Դմիտրի Նաումովը ձերբակալվել է այսօր առավոտյան՝ իր աշխատավայրում։ Նա կասկածվում է հատկապես խոշոր չափերի խարդախության մեջ», - ասել է գործակալության աղբյուրը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ խարդախությունը կապված է գերեզմանատան տարածքների հետ։  Ներկայումս կասկածյալի հետ կատարվում են քննչական գործողություններ ։ 

Նաումովը քաղաքը ղեկավարում է 2022 թվականի նոյեմբերից, մինչ այդ նա ղեկավարում էր Վլադիմիրի մարզի Գորոխովեցկի շրջանի վարչակազմը։