Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 28–ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի, ՀՀ բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարարությունը ԿԸՀ–ին կփոխանցի 3 181 տեսախցիկ։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարարության հաշվեկշռում առկա գույքը՝ թվով 1583 հատ «Avigilon H4SL-BO1-IR» մակնիշի տեսախցիկները և թվով 1598 հատ «PoE-Injector-STD-EU Single port» մակնիշի տեսախցիկին հարակից սնուցման սարքերը, նախարարությունից կփոխանցվեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին։

Նախագծի նպատակն է կազմակերպել պետության կարիքների համար ընտրությունների տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման ծառայությունների ձեռքբերման գնման գործընթացները: