Այն բոլոր ձերբակալությունները, որ դուք նկատի ունեք, տեղի են ունեցել բացարձակապես ոչինչ տեղի չունեցող միջավայրում: Այսինքն, այնպես չի եղել, որ ցույցեր են եղել և մարդիկ կալանավորվել են: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, դա նշանակում է՝ քաղաքացիները որևէ սահմանափակում չեն ունեցել:
«Որպես Հայաստանում հեղափոխություն առաջնորդած քաղաքական գործիչ և մարդ, կարող եմ ասել, որ ժողովուրդը ցանկացած պահի երբ որ ուզենա հեղափոխություն անի՝ կանի հեղափոխություն: Ինչի մեր ժամանակ տենց հե՞շտ էր հեղափոխություն անելը: Բայց բոլորին թվում է, թե հեշտ էր և մեծ հաշվով հեշտ էր: Ինչո՞ւ: Որովհետև ժողովրդի կամք գոյություն ուներ, և ժողովրդի կամքը չի կարող չարտահայտվել», - եզրափակել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը, իր նախորդ ճեպազրույցում ասել էր, որ հետևություն է արել, որ ղարաբաղյան շարժումը չի շարունակելու. «Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համարում են, որ այսպես չպետք է լինի, ես ինքս քաղաքացիներին կոչ եմ անում հեղափոխություն անել», - նշել էր Նիկոլ Փաշինյանը։





























