Հերթական շրջանցող ջրագծերն են հայտնաբերվել Գետարգել և Նոր գյուղ գյուղերում: Այս մասին NEWS.am–ին տեղեկացրել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը: 

«Եվս 3 շրջանցող ապօրինի ջրագիծ էլ հայտնաբերվել է Մարտունի քաղաքում: 

Վարդենիսի Ազգալդյան փողոցում վթարավերացման աշխատանք իրականացնելիս հայտնաբերվել է 25 մմ-ոց պողպատե ապօրինի միացում: 

Բոլոր ապօրինությունները ապամոնտաժվել են և համապատասխան արձանագրություններ են կազմվել»,- ասված է ընկերության ֆեյսբուքյան հրապարակման մեջ, որին կից նաև տեսանյութ կա։