Օգոստոսի 24-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է դիմել Սիրիայի քաղաքացի 26-ամյա Մ․ Ս․-ն և հայտնել, որ ժամը 20։40-ի սահմաններում Զաքյան 8 հասցեի մոտ անհայտ անձը, բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով բարոյական նորմերի նկատմամբ, առանց իր համաձայնության, մեկ անգամ ձեռք է տվել իր հետույքին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 29-ամյա Ռ․ Ա․-ին։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։




























