Չինաստան կատարած իր այցի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում մի շարք հանդիպումներ կանցկացնի, ներառյալ՝ տարբեր ձևաչափերով բանակցություններ կանցկացնի Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ, հաղորդում է РБК-ն։

Նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ հանդիպումները կանցկացվեն հետևյալ կերպ.

սեպտեմբերի 2-ին տեղի կունենա Պուտինի, Սի Ցզինպինի և Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխի եռակողմ հանդիպումը;

այնուհետև Ռուսաստանը և Չինաստանը ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններ կանցկացնեն;

նախատեսվում է նաև մեկ գումարած չորս ձևաչափով«թեյի շուրջ» հանդիպում, որին ռուսական կողմից կմասնակցեն Ուշակովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը։

Բացի դրանից, պատվիրակությունների մասնակցությամբ գործնական նախաճաշ տեղի կունենա։

«Պուտինը Սիին կպատմի օգոստոսի 15-ին Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած բանակցությունների մասին, ինչպես նաև կքննարկի Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը»,- ասել է Ուշակովը։