«ՌԴ Զինված ուժերը ներկայումս ազատագրել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի 99,7%-ը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքի 79%-ը։ ՌԴ ԶՈւ վերահսկողության տակ են նաև Զապորոժիեի մարզի 74%-ը և Խերսոնի մարզի 76%-ը», հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

«Հատուկ գործողության» գոտում Գերասիմովն ամփոփել է գարուն-ամառ մարտական գործողությունները և հստակեցրել հետագա հեռանկարի խնդիրները։

«Ներկայումս Ռուսաստանի Դաշնության մեր զինված ուժերը ազատագրել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի 99.7%-ը (մնացել է 60 քառակուսի կիլոմետրից պակաս) և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքի 79%-ը: Ռուսական զորքերը վերահսկում են Զապորոժիեի 74%-ը և Խերսոնի մարզի 76%-ը», - ասել է Գերասիմովը, որի խոսքերը մեջբերում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: