Մոհամմեդ Ահմեդ Միֆթան նշանակվել է Եմենի ժամանակավոր վարչապետ, հաղորդում է «Ալ Մասիրահ»-ը։

Որոշումը կայացրել է Եմենի Բարձրագույն քաղաքական խորհուրդը։

Ավելի վաղ, հաղորդվել էր, որ վարչապետ Ահմեդ Ղալիբ ալ-Ռահվին սպանվել է հինգշաբթի օրը Իսրայելի հարվածների արդյունքում։

Նրա հետ միասին սպանվել են մի քանի նախարարներ։

Վիրավորվել են Հուսիթների կառավարության մի քանի այլ անդամներ։