Եմենի հուսիները հայտարարել են, որ հրթիռային հարված են հասցրել իսրայելական նավթային լցանավին:

«Մենք բալիստիկ հրթիռով ուղիղ հարված ենք հասցրել Կարմիր ծովի հյուսիսում գտնվող իսրայելական նավթատար լցանավին», - ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է Mehr-ը։

Հութիների ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ նշված ռազմական գործողությունը իրականացվել է ի նշան ճնշված պաղեստինցի ժողովրդին և նրա քաջարի մարտիկներին աջակցության, ինչպես նաև «սիոնիստական թշնամու կողմից Գազայի հատվածում մեր եղբայրների դեմ կատարված ցեղասպանությանն ու հանցագործություններին» ի պատասխան։

Նա ընդգծել է, որ այդ գործողությունները չեն դադարի մինչև պատերազմի ավարտը և Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի շրջափակման վերացումը։