Հնդկաստանը կրկին ձեռնպահ է մնացել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը աջակցելուց՝ դառնալով Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) միակ երկիրը, որը հրաժարվել է հավանություն տալ այս նախագծին, հայտնում է «IANS»-ը։
Նշվում է, որ Նյու Դելիի դիրքորոշումը չինական նախաձեռնության վերաբերյալ «հստակ և հետևողական է»։
«Հնդկաստանի կառավարությունը բազմիցս բողոքել է չինական կողմին՝ այսպես կոչված «Չին-պակիստանյան տնտեսական միջանցքի» ընդգրկման համար, որն անցնում է Հնդկաստանի Լադաքհի և Ջամու և Քաշմիրի միութենական տարածքների մի մասով, որոնք գտնվում են Պակիստանի անօրինական օկուպացիայի տակ և պահանջել է դադարեցնել այդ գործունեությունը»,- այս տարվա փետրվարին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար Կիրտի Վարդհան Սինգհը։




























