Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ինքնաթիռը, որով նա թռչում էր բուլղարական Պլովդիվ քաղաք, օդանավակայանին մոտենալիս չի կարողացել օգտագործել էլեկտրական նավիգացիոն միջոցները, գրում է Financial Times-ը՝ հղում անելով երեք անանուն պաշտոնյաների։
«GPS ազդանշանն անհետացել է օդանավակայանի ողջ տարածքում»,- ասել է թերթի աղբյուրներից մեկը։ Նրա խոսքով՝ ինքնաթիռը մեկ ժամ շրջապտույտ է կատարել օդանավակայանի վրա, իսկ հետո օդաչուն որոշել է թղթե քարտեզներով վայրէջք կատարել, հայտնում է BBC-ն։
«2022 թվականի փետրվարից մենք նկատում ենք խափանման, իսկ վերջին շրջանում՝ նաև սփուֆինգի (ազդանշանի կեղծում, խմբ.) դեպքերի զգալի աճ», - հայտարարել են գերատեսչությունից։





























