ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  Կոտայքի մարզային կենրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աշոտ Հակոբյանին պատկանող (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան) հացի արտադրամասում։

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների կոպիտ խախտումներով։

Հատկապես արձանագրվել են հետևյալ խախտումները՝

  • արտադրական շինությունների պատերի, առաստաղների, հատակի, պատուհանների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • բնական և մեխանիկական օդափության սարքերի քանակը կամ հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ չեն տվել խուսափել սննդամթերքի աղտոտումից,
  • սահմանված չի եղել արտադրության ընթացքում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների, գույքի մաքրման, լվացման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
  • սարքավորումները, գործիքները, պարագաները չեն պահվել նորոգ վիճակում,
  • ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Հաշվի առնելով վերը նշված խախտումները՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Սահմանվել է ժամկետ՝  բացահայտված անհամապատասխանությունները վերացնելու համար: