«Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆին ուրախությամբ կընդունեն Մոսկվայում», – հաղորդում է TASS-ը։
«Մեր մոտ՝ Ռուսաստանում, նոյեմբերին ՇՀԿ-ի շրջանակում միջոցառումներ են նախատեսված՝ կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Եթե ժամանակ գտնեք և հնարավոր համարեք, ուրախ կլինենք Ձեզ տեսնել Մոսկվայում», - ասել է Պուտինը Շարիֆի հետ Պեկինում կայացած հանդիպման ժամանակ։
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) միավորում է 10 անդամ պետություն (Բելառուս, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Չինաստան, Պակիստան, Ռուսաստան, Տաջիկստան և Ուզբեկստան)։ ՇՀԿ-ի հետ փոխգործակցում են նաև դիտորդի կարգավիճակ ունեցող 2 պետություն (Աֆղանստան, Մոնղոլիա) և 14 երկխոսության գործընկեր (Ադրբեջան, Հայաստան, Բահրեյն, Եգիպտոս, Կամբոջա, Կատար, Քուվեյթ, Մալդիվներ, Մյանմա, Նեպալ, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Թուրքիա և Շրի Լանկա)։





























