Ըստ նախնական տեղեկությունների` Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ ժամը 14․43-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։ Մեկնած կարգախմբերն ու օպերատիվ խմբերը պարզել են,որ պայթյունը տեղի է ունեցել Տոյոտա մակնիշի ավտոմեքենայում։ Երկու անձ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, վնացվել են տրանսպորտային միջոցնել։ Հանգամանքները պարզվում են։





























