Չինաստանը 2025 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 14-ը փորձնական կարգով առանց վիզայի ռեժիմ կսահմանի Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների համար, ովքեր սովորական անձնագրեր ունեն։ Այդ մասին երեքշաբթի կայացած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը, հայտնում է Սինհուան։
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, ովքեր ունեն գործող սովորական անձնագրեր, կարող են այցելել Չինաստան առանց վիզայի ռեժիմի շրջանակում՝ գործնական, զբոսաշրջային, բարեկամների և ընկերների այցելության, փոխայցելությունների, ինչպես նաև տարանցիկ ուղևորությունների համար։ Չինաստանում նրանց գտնվելու ժամկետը չպետք է գերազանցի 30 օրը։
Չինացի դիվանագետը նշել է, որ Չինաստանը մեծ նշանակություն է տալիս երկու երկրների ժողովուրդների միջև փոխանակումների ակտիվացմանը և աջակցում է երկու երկրների քաղաքացիների միջև փոխգործակցության ամրապնդմանը։
«Մենք հրավիրում ենք ռուս ընկերներին ավելի հաճախ այցելել Չինաստան», - հավելել է նա։





























