Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 02։46-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղում այրվում է անասնագոմի տանիք։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային քաղաքի փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։44-ին, մարվել՝ 05։16-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ)։ 

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։