Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է անհարմարություններից խուսափելու համար տրանսպորտային քարտերը ձեռք բերելուց հետո դրանք լիցքավորել նախապես:

«Սա կարևոր է, քանի որ լիցքավորման ակտիվացման համար որոշակի ժամանակ է պահանջվում:

Քարտերը նախապե՛ս հնարավոր է լիցքավորել

  • Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով
  • transport.yerevan.am կայքի միջոցով
  • Telcell տերմինալների միջոցով
  • Telcell սպասարկման կետերում
  • Մետրոյի կայարաններում՝ գանձապահների օգնությամբ»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: