Ռուսաստանը գիշերվա ընթացքում մեր երկրի դեմ կիրառել է 526 խոցման միջոց՝ ավելի քան 500 հարվածային անօդաչու և 24 հրթիռ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հայտնում է «ՈւՆԻԱՆ»-ը։
Հիմնական թիրախները, ըստ նրա, էներգետիկ օբյեկտներն ու այլ քաղաքացիական ենթակառուցվածքներն են եղել, ինչպես նաև տրանսպորտային հանգույցը։
«Ակնհայտ է, որ սրանք ցուցադրական ռուսական հարվածներ են։ Պուտինը ցուցադրում է իր անպատժելիությունը։ Հենց ուժեղ ճնշման միջոցառումների անհրաժեշտության մասին ենք մենք այս օրերին խոսելու մեր գործընկերների հետ։ Ընդամենը մի քանի ժամից՝ Դանիա, Ուկրաինա, Հյուսիսային Եվրոպա և Բալթյան երկրների գագաթնաժողովն է։ Մենք պատրաստում ենք Ուկրաինայի համար շոշափելի ուժեղացում։ Այսօր երեկոյան՝ Ֆրանսիայում երկկողմ ձևաչափով, մենք կհամակարգենք մեր ջանքերը», - ասել է Զելենսկին։





























