Սեպտեմբերի 22-ին Հայաստանի Ազգային ժողովում «Երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող և շրջանառության մեջ գտնվող օրինագծերի էությունը» թեմայով լսումներ տեղի կունենան։ Սեպտեմբերի 4-ին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախաձեռնությանը։

Լսումները պետք է անցկացվեն պատգամավորների, իրավապաշտպանների և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների մեկնարկի ժամը 12:00-ն է: