Ռուսաստանի և Ադրբեջանի տնտեսական հարաբերությունները շատ լավ են զարգանում, կողմերը շփվել են նաև Չինաստանում կայացած ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է TASS-ը։

«Տնտեսական ոլորտում հարաբերությունները շատ լավ են զարգանում։ Մենք մշտապես կապ ենք պահում։ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում նույնպես շփվել ենք մեր գործընկերների հետ։ Դրա համար էլ Ադրբեջանի հետ տնտեսական առումով մեր հարաբերություններն նորմալ են ընթանում՝ ինչպես պլանավորել էինք», – ասել է նա։