Չորեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին պաշտոնական այցով գտնվել է Կիևում:

Նրա խոսքով՝ Բրիտանիան 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ է ծախսել Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից՝ Ուկրաինայի ռազմական պատվերների համար։

Այս այցի կապակցությամբ բրիտանական կառավարությունը հաղորդագրություն է տարածել՝ վերջին շաբաթներին Ուկրաինային ցուցաբերված օգնության մանրամասներով:

Այս տարի Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական աջակցության համար կծախսի 4,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ (6,05 միլիարդ դոլար՝ ներկայիս փոխարժեքով):

Կառավարությունը Ուկրաինային 2.26 միլիարդ ֆունտ ստեռլինգ վարկ է հատկացրել, որը կմարվի սառեցված ռուսական ակտիվներից ստացված միջոցներով։

Բացի այդ, Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված պահուստներից ստացված եկամուտների շնորհիվ Մեծ Բրիտանիան 1 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռազմական պատվերներ է կատարել։