Հարգելի բաժանորդներ, ներկայում մեծ թվով օգտատերեր կարող են բախվել Google, YouTube, Gmail, Google Chrome հավելվածներից օգտվելու խնդիրների: Պատճառը կապված է Google համակարգում առաջացած գլոբալ խափանման հետ և պայմանավորված չէ Ucom-ի կողմից տրամադրվող ծառայությունների հետ: Այս մասին հայտրարարություն է տարածել UCOM ընկերությունը։

«Խնդրում ենք ներողամտությամբ վերաբերվել պատճառված անհարմարություններին»,–ասված է հաղորդագրության մեջ։