Իր պաշտոնական ճանապարհորդական նախազգուշացման մեջ Կանադայի կառավարությունը զգուշացրել է իր քաղաքացիներին Գերմանիայում ահաբեկչական հարձակումների բարձր ռիսկի մասին: Փաստաթղթում նշվում է. «Եվրոպայում ահաբեկչության ռիսկ կա: Ահաբեկիչները հարձակումներ են իրականացրել մի շարք եվրոպական քաղաքներում: Վերջին տարիներին Գերմանիայում տեղի են ունեցել ահաբեկչական հարձակումներ, որոնց հետևանքով բազմաթիվ զոհեր են եղել և հետագա հարձակումները նույնպես հավանական են»:
Տեքստում խոսվում է նաև աջ ծայրահեղականների կողմից բռնության մասին. հաղորդվում է էթնիկ, կրոնական և քաղաքական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ հանցագործությունների մասին, հաղորդում է Bild-ը։ Թեև զբոսաշրջիկները ուղղակի թիրախ չեն, նրանք կարող են «հայտնվել սխալ ժամանակ և սխալ վայրում», քանի որ դանակներով կամ մեքենաներով հարձակումները հիմնականում տեղի են ունեցել մարդաշատ առևտրային թաղամասերում և տրանսպորտային հանգույցներում։
Կանադայի նախազգուշացումներին գրեթե միաժամանակ միացել են ԱՄՆ-ն և Ավստրալիան։ Բացի Գերմանիայից, բարձր ռիսկի երկրների ցանկում ընդգրկվել են Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան։





























