Ռուսաստանը պլանավորում է նոր կամուրջներ կառուցել Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ծրագրերը ներառում են նաև նոր կամուրջների կառուցում, այդ թվում՝ դեպի Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն՝ Թումաննայա գետի վրայով, որը պետք է բացվի հաջորդ տարի», - ասել է պետության ղեկավարը Համաշխարհային տնտեսական ֆորումի լիագումար նիստում։





























