Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքում։ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող 2-րդ համարի երթուղին սպասարկող ճանապարհին կայանված ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվելով երկու թեթև մարդատար ավտոմեքենայի  հայտնվել մայթին։ NEWS.am ի լրագրողը հայտնում է, որ դեպքի պահին ավտոբուսի վարորդը ղեկին չի եղել։

Նախնական տեղեկություններով վթարի հետևանքով տուժածներ չկան։

6c35a3d7-b758-42ef-987a-81882ad44cd8.jpg (24 KB)

581f2ed8-b408-42b2-ae4a-28f8fb65268e.jpg (23 KB)