Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պնդում է իր ղեկավարած ԵՄ գործադիր մարմնի վերակառուցման վրա՝ Եվրահանձնաժողովի «խճճված համակարգն» ավելի արդյունավետ և ծախսարդյունավետ դարձնելու համար: Դրա մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերին: Եվրահանձնաժողովի բարեփոխման ծրագրերը կներկայացվեն ոչ ուշ, քան 2026 թվականի սկիզբը, նշում է պարբերականը:

Ըստ Politico-ի՝ բյուջեի, խարդախության դեմ պայքարի և պետական ​​կառավարման հարցերով եվրահանձնակատար Պետր Սերաֆինին հանձնարարվել է «անցկացնել Եվրահանձնաժողովի կազմակերպման և գործունեության համապարփակ վերանայում, ինչպես նաև անցկացնել արտաքին համեմատական ​​​​վերլուծություն», որի նպատակն է ստեղծել «ժամանակակից, արդյունավետ պետական ​​​​կառավարում՝ (Եվրամիության - խմբ.) քաղաքական առաջնահերթություններն իրականացնելու համար», գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը: Եվրահանձնաժողովի նոր կառուցվածքը պետք է նվազեցնի բարդությունը «իշխանության ուղղահայացում» և «հնարավորության դեպքում՝ ծախսերը»: