Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում կիսվել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ իր զրույցով։

«Ես նրան ներկայացրել եմ նախագահ Զելենսկու և «Վճռականների կոալիցիայի» գործընկերների հետ անցյալ հինգշաբթի Փարիզում մեր կատարած աշխատանքի արդյունքները», - ասել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ Հնդկաստանն ու Ֆրանսիան կիսում են «նույն վճռականությունը՝ Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնելու համար»։

«Մեր բարեկամության և ռազմավարական գործընկերության վրա հիմնվելով՝ մենք կշարունակենք միասին առաջ շարժվել խաղաղության ճանապարհով», - եզրափակել է նա։